Վրաստանին կթույլատրվի Հայաստանում ձեռք բերել հողամաս՝ ՀՀ-ում Վրաստանի ներկայացուցչության շենքային պայմանների բարելավման նպատակով։
Սույն որոշման նախագիծը կառավարության այսօրվա նիստի օրակարգում է։
Որոշումը հիմնավորվում է նրանով, որ Վրաստանի դեսպանությունը հայտագրով դիմել է ՀՀ ԱԳՆ-ին՝ ՀՀ քաղաքացիներ Հայկուհի Հարությունյանին և Պերճ Խաչատրյանին պատկանող Երևանի Ծարավ աղբյուրի փողոց 127 հասցեում գտնվող բնակելի տունը ձեռք բերելու համար՝ դիվանագիտական և ներկայացուցչական նպատակներով, ԱԳՆ-ն չի առարկել։