Հետևեք մեզ։

Ինքնասպանության փորձ կատարած ոստիկանը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com

12:08, 14 դեկտեմբեր 2023
Ինքնասպանության փորձ կատարած ոստիկանը հիվանդանոցում մահացել է․  shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ դեկտեմբերի 14-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է դեկտեմբերի 9-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի անվտանգության սենյակում իրեն ամրացված հաշվեցուցակային Մակարով տեսակի ատրճանակով ինքնասպանության փորձ կատարած 25-ամյա Վահագն Մ.-ն, ով աշխատում էր ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Մաշտոցի պահպանության բաժնում՝ որպես ոստիկան: 



Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:15-ի սահմաններում Երևանի 1-03 շտաօգնության կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ էր ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել էր Մազմանյան 3 հասցեում գտնվող Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ հայտնաբերել էին տղամարդու՝ հրազենային վնասվածքով:



Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի անվտանգության սենյակում հայտնաբերել էին արնանման հետքեր և մակարով տեսակի ատրճանակ, որով, հավանաբար, 25-ամյա Վահագն Մ.-ն՝ կրակելով ինքնասպանության փորձ էր կատարել: Հայտնաբերվել էր նաև նրա անվամբ գրանցված հաշվեցուցակային՝ Մակարով տեսակի ծառայողական ատրճանակը:Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն: