ՀՀ կառավարությունը հաստատեց Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց՝ այս փաստաթուղթը կարգավորում են կազմակերպչական հարցեր, իսկ հաջորդ փուլում պետք է մշակեն մեկ այլ կանոնակարգ, որով պետք է նկարագրեն մեթոդաբանությունը։
«Սահմանումներ պետք է տանք, թե ինչ ենք հասկանում քարտեզ սահմանման տակ և ինչ ենք հասկանում իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթի անվան տակ»,- նշեց Գրիգորյանը և հավելեց՝ սա գերկարևոր է։
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Սահմանազատման գործընթացն առաջին անգամ դրվում է ինստիտուտցիոնալ հենքի վրա, սա շատ կարևոր է»։