Հետևեք մեզ։

Վրացական պետհամարանիշներով մեքենաների վարորդները բողոքի ակցիա են անում Կառավարության շենքի դիմաց

13:10, 14 դեկտեմբեր 2023
Վրացական պետհամարանիշներով մեքենաների վարորդները բողոքի ակցիա են անում Կառավարության շենքի դիմաց

Վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների վարորդները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց։ Բողոքի պատճառը նոր օրենքն է, ըստ որի՝ մինչև դեկտեմբերի 30-ը պետք է իրենց ավտոմեքենաները կա՛մ մաքսազերծեն, կա՛մ Հայաստանից դուրս հանեն։

 

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են վերանայել մաքսազերծման տոկոսները և զիջումներ անել աջ ղեկով մեքենաների համար, որ կարողանան մաքսազերծել, ինչպես նաև երկարացնել վերոնշյալ ժամանակահատվածը։

 

Նրանք «Դեմ ենք 30-ին» վանկարկումներով վրացական պետհամարանիշները ձեռքներին շրջում են Հանրապետության հրապարակում։