Ռուսաստանը շարունակում է ձգտել Ուկրաինայի ապառազմականացմանը՝ չեզոք կարգավիճակի ապահովմամբ։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քաղաքացիների հետ ուղիղ կապով շփման ժամանակ։
«Ուկրաինական կողմը չի ցանկանում պայմանավորվել, ստիպված ենք այլ միջոցներ ձեռնարկել»,- ասել է նա և հավելել.
«Խաղաղությունը կլինի այն ժամանակ, երբ Ռուսաստանի նպատակները կյանքի կոչվեն»։