Հետևեք մեզ։

Հայաստան վերադարձված 32 գերիներին հիվանդանոց տեղափոխելու կարիք չկա․ Ավանեսյան

14:12, 14 դեկտեմբեր 2023
Հայաստան վերադարձված 32 գերիներին հիվանդանոց տեղափոխելու կարիք չկա․ Ավանեսյան

«Մուրացան» զինվորական հոսպիտալում իրականացվել են Հայաստան վերադարձված 32 գերիների նախնական բժշկական հետազոտությունը և բուժզննումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

 

«Տեղյակ եք՝ իրականացվել է նախնական հետազոտություն և բուժննում։ Այս պահին քաղաքացիական բժշկական կենտրոններ տեղափոխված անձինք չկան, դրա կարիքը չի եղել։ Նրանց բոլոր կարիքները գնահատվել են և անհրաժեշտ հետազությունները իրականացվել են «Մուրացան» հոսպիտալում»,- ասաց Ավանեսյանը։