Երասխի մետալուրգիական գործարանը կտեղափոխվի և կկառուցվի Արարատի մարզի Արարատ գյուղում։ Այս որոշումը կայացրել է այսօր ՀՀ կառավարությունը։
Որոշման մեջ նշվում է, որ տարածաշրջանում առկա է ամրանների մեծ պահանջարկ և, ըստ հաշվարկների, այն կպահպանվի ևս 10-15 տարի: Գործարանի տեղակայման համար կատարված ուսումնասիրություններով ընտրվել է Երասխ համայնքին մերձակա արտադրական նշանակության տարածքներից մեկը։
Նշենք, որ Երասխի մետալուրգիական գործարանը արդեն իսկ կառուցվում էր Արարատի մարզի Երասխ համայնքում։ Ադրբեջանը բազմիցս հանդես է եկել այդ գործարանի կառուցման դադարեցման պահանջով, ընդհուպ մինչև բազմակի կրակոցներ արձակել գործարանի ուղղությամբ։