Բաքուն հաստատել է Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանագծման պետական հանձնաժողովների միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման մասին աշխատակարգը:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ համապատասխան որոշումը ստորագրել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը: