Հետևեք մեզ։

Խաղաղության համաձսյնագրի վերաբերյալ Հայաստանի կողմից ներկայացված առաջարկությունների փաթեթում դրական առաջընթաց է նկատվում. Բայրամով

15:59, 14 դեկտեմբեր 2023
Խաղաղության համաձսյնագրի վերաբերյալ Հայաստանի կողմից ներկայացված առաջարկությունների փաթեթում դրական առաջընթաց է նկատվում. Բայրամով

Խաղաղության պայմանագրի վերաբերյալ նոյեմբերի վերջին Հայաստանի ներկայացրած առաջարկների փաթեթում դրական առաջընթաց է նկատվում։

 

Այս մասին իր Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

 

«Նոյեմբերի վերջին Հայաստանից ընդունեցինք խաղաղության համաձայնագրի հետ կապված առաջարկների հաջորդ փաթեթը։ Ներկայումս դրա վրա աշխատանքներ են տարվում։ Հակիրճ նշեմ, որ երբ նայում ենք փաստաթղթերի այս փաթեթին, տեսնում ենք, որ դա նախկինում առաջարկված առաջարկների մեկ առ մեկ կրկնություն չէ։ Այստեղ որոշակի դրական առաջընթաց է նկատվում»,- նշել է Բայրամովը։