Համաձայն չեմ զորքերի հետքաշման վերաբերյալ Հայաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարի կարծիքի հետ։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ ասուլիսում։
Բանակցային գործընթացում քննարկված ինչ-որ տարր հանելը և առանձին ներկայացնելը շփոթություն է առաջացնում հասարակության մեջ։ Հայաստան-Ադրբեջան սահմանը սահմանազատված չէ։ Սա բավականին բարդ խնդիր է։ Եթե զորքերը դուրս բերվեն ամբողջական համաձայնության բացակայության դեպքում, ո՞վ կարող է երաշխավորել, որ կողմերից ոչ մեկը չի վերականգնի այդ դիրքերը: Զորքերի դուրսբերման առաջարկը անընդունելի է Ադրբեջանի համար։ Մեր սկզբունքային մոտեցումն այն է, որ Ադրբեջանի սահմանը կարող են պաշտպանել միայն ադրբեջանցի զինվորները։ Մեր խորհուրդն է Հայաստանին՝ ուշադրություն դարձնել մեր կառուցողական առաջարկներին»,- նշել է Բայրամովը։