Հետևեք մեզ։

Ես եկել եմ Գազայից, դա դժոխք է. ՄԱԿ ներկայացուցիչ

17:22, 14 դեկտեմբեր 2023
Ես եկել եմ Գազայից, դա դժոխք է. ՄԱԿ ներկայացուցիչ

Գազայի հատվածի բնակչության մեծ մասը տեղահանվել է, հիմնականում դեպի անկլավի հարավային շրջաններ: Այժմ Ռաֆահում ավելի քան մեկ միլիոն մարդ կա, թեև նախկինում այնտեղ ապրում էր 280 հազարը։ Այս մասին ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ֆիլիպ Լազզարինին, ով երեկ է վերադարձել Գազայի հատված իր երրորդ ուղևորությունից։

 

Նա ընդգծել է, որ Ռաֆահ քաղաքը չունի այնպիսի ենթակառուցվածքներ, որոնք կարող են տեղավորել այդքան մեծ թվով փախստականներ. մարդիկ ստիպված են կուտակվել պահեստներում, ընտանիքներն ապրում են փոքր տարածքներում՝ միմյանցից բաժանված միայն վերմակներից պատրաստված վարագույրներով։

 

«Ես եկել եմ Փախստականների գլոբալ ֆորումին անմիջապես Գազայից, և պետք է ասեմ, որ դա դժոխք է», - ասել է Լազզարինին:

 

Նա նշել է, որ անկլավի բնակիչների ժամանակը սպառվում է։