Ոչինչ չի լուծարվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով Արցախի պետական ինստիտուտների լուծարման վերաբերյալ հարցին։
«Ի՞նչ է նշանակում՝ լուծարում են, ենթադրենք՝ լուծարում են, իրենք հո հավերժ չեն լինելու։ Դա կախված է մարդկանցից, ովքեր բռնի տեղափոխվել են Հայաստան։ Եթե նրանք ցանկություն չունենան, ապա ոչ մի բան էլ հնարավոր չի լինելու անել»,-ասել է Սարգսյանը։
Ըստ նրա՝ Արցախի լուծարման վերաբերյալ հայտարարությունը ոչինչ չի նշանակում։