Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, պատասխանելով այն հարցին, թե ինչ է սիրում կարդալ, կատակել է, որ պատրաստվում է կրկին կարդալ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգիրքը։
«Դե, հիմա նորից կկարդամ Քրեական օրենսգիրքը, ոմանք կարծում են, որ մեր պատիժը չափազանց խիստ է որոշ մանր հանցանքների համար»,- կատակով ասել է պետության ղեկավարը` ակնարկելով նախորդ հարցը, որը վերաբերել է լրագրող Ալեքսանդրա Բայազիտովայի գործին։
Վերադառնալով հարին, Պուտինն ասել է, որ ինքը քիչ ժամանակ ունի կարդալու համար, բայց իր ննջասենյակում՝ կողքի սեղանի վրա, ունի Միխայիլ Լերմոնտովի ստեղծագործությունների հատորը։
«Լերմոնտովը փայլուն երիտասարդ էր», - ասել է նախագահը: «Ինձ շատ է հետաքրքրում, թե ինչպես էին մտածում այն ժամանակվա նման փայլուն մարդիկ, ինչ արժեքներ ունեին, ինչպես է դա առնչվում այսօրվա հետ: Ընդհանրապես, նա փայլուն մարդ էր»,- խոստովանել է պետության ղեկավարը: