Հետևեք մեզ։

Հայաստանի ՀՌՀ արձանագրած խախտումների փաստը ռուսական կողմը ընդունել է. ԲՏԱ նախարարություն

18:31, 14 դեկտեմբեր 2023
Հայաստանի ՀՌՀ արձանագրած խախտումների փաստը ռուսական կողմը ընդունել է. ԲՏԱ նախարարություն

Այսօր Երևանում տեղի է ունեցել Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և Ռուսաստանի թվային զարգացման կապի և զանգվածային հաղորդակցության նախարարությունների երկկողմ խորհրդակցություն՝ Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրված զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի դրույթների պահպանման հարցի շուրջ:

 

«Լուրեր»-ին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնել են, որ խորհրդակցությունից հետո համատեղ հայտարարություն է ընդունվել:

 

Ըստ որի՝ Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի արձանագրած խախտումների փաստը ռուսական կողմը ընդունել է: Պայմանավորվածություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկել 2020-ի դեկտեմբերիՆ՝ 7 տարի ժամկետով կնքված համաձայնագրի բոլոր կետերի պատշաճ պահպանման ուղղությամբ: Ռուսական ալիքները փակելու հանրային հերթական պահանջը բարձրացավ, երբ մուլտիպլեքսում առկա ռուսական «Առաջին ալիքով» հոկտեմբերի 23-ին հեռարձակված հաղորդման ընթացքում հնչեցին վիրավորական արտահայտություններ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին: