Հետևեք մեզ։

Իսրայելը հայտարարել է, որ հիվանդանոցներից մեկից ձերբակալել է ՀԱՄԱՍ-ի 70 գրոհայինի

19:23, 14 դեկտեմբեր 2023
Իսրայելը հայտարարել է, որ հիվանդանոցներից մեկից ձերբակալել է ՀԱՄԱՍ-ի 70 գրոհայինի

Իսրայելական զինվորականները հայտնել են Գազայի հյուսիսում գտնվող հիվանդանոցներից մեկում ՀԱՄԱՍ-ի ավելի քան 70 գրոհայինների ձերբակալության մասին:

 

Ինչպես հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ Ավիչայ Ադրայը, զինյալները վայր են դրել զենքերը և հանձնվել Քամալ Ադուանի հիվանդանոցում։

 

Ադրայը նաև X սոցիալական ցանցում հրապարակել է անվերնաշապիկ մարդկանց զենքերը վայր դնելու լուսանկարներ։

 

Մինչդեռ Գազայի ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող Առողջապահության նախարարության խոսնակը մեղադրել է իսրայելցի զինվորականներին հիվանդանոցի անձնակազմին 10 վիրավորների բուժումը թույլ չտալու մեջ, ինչի հետևանքով նրանցից երկուսը մահացել են:

 

Հոկտեմբերի 7-ին պատերազմի սկսվելուց ի վեր Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեղադրում է հիվանդանոցները ռազմական նպատակներով օգտագործելու մեջ։