Կիևում պայթյուններ են լսվում:
Նախնական տվյալներով՝ Ուկրաինայի մայրաքաղաքի վրայով հակաօդային պաշտպանության համակարգ է գործում։
Ավելի վաղ հաղորդվել էր այսօր Սավասլեյկա օդանավակայանից ռուսական ՄիԳ-31Կ-ների հերթական թռիչքի մասին` Խ-47 Կինժալ գերձայնային հրթիռներով։
Ուկրաինայի զինված ուժերը հայտնում են նաև Խմելնիցկիի շրջանի Ստարոկոնստանտինովի օդանավակայանի ուղղությամբ շարժվող երեք օդային թիրախների մասին։