Հետևեք մեզ։

Նույնիսկ ամենաագահ բուքմեյքերական գրասենյակը որևէ խաղադրույք չի ընդունի. Աթանեսյանը հայտնել է, թե ում է մակագրվել Նարեկ Մալյանի կալանքի դեմ բողոքը

19:53, 14 դեկտեմբեր 2023
Նույնիսկ ամենաագահ բուքմեյքերական գրասենյակը որևէ խաղադրույք չի ընդունի. Աթանեսյանը հայտնել է, թե ում է մակագրվել Նարեկ Մալյանի կալանքի դեմ բողոքը

Կալամավորված Նարեկ Մալյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը գրում է.

 

«Նարեկ Մալյանին կալանքի տակ պահելու դատարանի խայտառակ որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքը մակագրվել է վերաքննիչ քրեական դատարանի տխրահռչակ դատավոր Ռուբիկ Մխիթարյանին: 

 

Նման պայմաններում նույնիսկ ամենաագահ և անփորձ բուքմեյքերական գրասենյակը որևէ խաղադրույք չի ընդունի Մալյանին ազատ արձակելու որոշման կայացման հնարավորության վրա: 

 

Մնում է միայն զարմանալ, թե ինչպես են մակագրվում նմանատիպ բողոքները վերաքննիչ քրեական դատարանում: Ինձ մոտ արդեն սկսում է ձևավորվել տպավորություն, որ իզուր են ժամանակին Գարեգին Նժդեհի փողոցի 23 հասցեում գտնվող նախկին ուսումնարանի շենքը տրամադրել դատարաններին: 

 

Վերաքննիչ քրեական դատարանը իր ստեղծման օրերին տեղավորվել էր նախկին գերագույն դատարանի, ներկայումս՝ ոչ բարով վճռաբեկ դատարանի, շենքի առաջին կամ կիսանկուղային հարկում: Եվ դա շատ խորհրդանշական էր, արդի վիճակը ցույց տվեց, որ այդտեղ էլ պետք է մնար»։

Վերլուծական