Ռուսաստանը մինչև 2025 թվականը կչեղարկի միջազգային ռոումինգը Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ: Այդ մասին այսօր հայտնել է «Ведомости»-ն՝ հղում անելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարցման հավելվածին։ Այն ուղարկվել է դաշնակից երկրների բոլոր խոշոր բջջային օպերատորներին։
Մինչև 2024 թվականի վերջը հեռահաղորդակցական ընկերությունները պետք է ներկայացնեն «ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքում կապի ծառայությունների արդար սակագների կիրառման կանոնները»։
Մինչև 2025 թվականի առաջին եռամսյակը օպերատորները պետք է նվազեցնեն միջազգային կապի սակագները և բջջային կապի ծառայությունների համար համապատասխան սակագներ սահմանեն ԵԱՏՄ երկրների բաժանորդների համար։