Մենք հաստատում ենք շատ մոտ ապագայում Ռուսաստանում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը կազմակերպելու մեր առաջարկը։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում Երևանն էր, որ ժամանակ առ ժամանակ ամեն կերպ «սառեցնում էր» ելքը դեպի կոնկրետ պայմանավորվածություններ՝ Եռակողմ աշխատանքային խմբի միջոցով՝ փոխվարչապետերի համանախագահությամբ»,-ասել է Զախարովան, և հավելել, որ հայկական կողմը երկար ամիսներ արգելափակում է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման աշխատանքների մեկնարկը։
Ըստ Զախարովայի հայկական կողմ է հրաժարվելով կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի բարձր մակարդակի հայտարարության 9-րդ կետի դրույթները։
«Այս բարդ իրավիճակից ելքն ակնհայտ է՝ վերադառնալ եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը, ինչի համար ռուսական կողմը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ բոլոր օգնությունները»,- ասել է նա։