Հետևեք մեզ։

Սա պատմական օր է. Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային

09:57, 15 դեկտեմբեր 2023
Սա պատմական օր է. Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր էջում հետևյալ գրառումն է կատարել ԵՄ խորհրդի որոշման վերաբերյալ։

 

«Շնորհավորում եմ Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի իմ գործընկերներին և երեք երկրների ժողովուրդներին՝ Եվրոպական խորհրդի կողմից ընդունված կարևոր որոշումների կապակցությամբ: Սա պատմական օր է եվրոպական ընտանիքի, նրանց համար, ովքեր կիսում են ժողովրդավարական սկզբունքները»։

 

Դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհուրդը որոշում է կայացրել Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհել, իսկ Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններ սկսել: