ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, որը Ալեն Սիմոնյանի՝ Բեռլինում գտնվելու ընթացքում ժամանակավոր կատարում է ԱԺ նախագահի պարտականությունները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով, սույն թվականի մարտի 24-ին կարգադրություն է ստորագրել, որով ԱՄՆ գործուղման է մեկնել ԱԺ երեք ՔՊ-ական պատգամավոր։
Համաձայն կարգադրության՝ «Օրենսդրական ուղին հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին մասնակցելու համար 2023 թվականի մարտի 27-31-ը Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոն են գործուղվել Ազգային ժողովի աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը եւ Հռիփսիմե Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ Hayastan.news-ը երեկ գրել էր, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ մարտի 24-ին ստորագրած կարգադրությամբ էլ 2023 թվականի մարտի 24-26-ը ԱՄՆ է մեկնելու ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանին, որպեսզի մասնակցի Համահայկական ֆուտբոլի երիտասարդական ասոցիացիայի տարեկան միջոցառմանը։
ՔՊ-ական երեք պատգամավոր մեկնել է ԱՄՆ
11:36, 29 մարտ 2023