Հետևեք մեզ։

Արմեն Գրիգորյանը Չեխիայի փոխարտգործնախարարի հետ քննարկել է ՀՀ-ի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը

11:25, 15 դեկտեմբեր 2023
Արմեն Գրիգորյանը Չեխիայի փոխարտգործնախարարի հետ քննարկել է ՀՀ-ի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը

Հանդիպել եմ Չեխիայի Հանրապետության փոխարտգործնախարար Յան Մարիանի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

 

«Հանդիպմանը գոհունակությամբ ընդգծել ենք երկկողմ հարաբերությունների կայուն զարգացման դինամիկան: Քննարկել ենք ՀՀ-ի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը և Հայաստան-Չեխիա համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Անդրադարձ ենք կատարել փոխգործակցության հնարավոր ծրագրերին, ինչի շրջանակներում չեխական կողմը հայտնել է իր պատրաստակամությունն աջակցելու ՀՀ-ին մի շարք ոլորտներում»,- գրել է Գրիգորյանը։