Ձկնորսները բողոքի ակցիա են իրականացնում Երևան-Սևան միջպետական ճանապարհին, այն այժմ երկկողմանի փակ է։
Բողոքի ակցիայի մասնակիցները դժգոհում են, որ ՀՀ կառավարությունն արգելում է իրենց ձկնորսությամբ զբաղվել և պահանջում են հանդիպում մարզպետի և Շրջակա միջավայրի նախարարի հետ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին Սևանա լճում և ափամերձ տարածքներում սկսեց գործել Ջրային պարեկային ծառայությունը։ Կարճ ժամանակ անց ջրային պարեկները ապօրինի ձկնորսության դեպքեր բացահայտեցին։