Սահմանազատման ու սահմանագծման գործընթացը բավականին երկար կտևի, որովհետև գործընթացը բավականին բարդ է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և հավելել, որ առաջիկա հանդիպման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություն չկա։
Նա նշել է՝ չի բացառում, որ հանձնաժողովների աշխատանքը կարող է անգամ տարիներ տևել։
«Չեմ կարող բացառել, հադիպումների ընթացքում կողմերից ամեն մեկը ներկայացնում է քարտեզ կամ հատված, իրավական փաստաթղթեր, որոնք սահմանի որևէ նկարագրություն ունեն և սկսվում է քննարկում։ Բնականաբար, դա չի կարող արվել մեկ սահմանի հետ կապված, դա պետք է արվի հատված առ հատված»,- ասել է Գրիգորյանը։