Հայաստանի՝ Ռուսաստանից հեռվանալը վտանգավոր է։ Այս մասին ասել է ՌԴ Պետդումայի փոխնախագահ Պյոտր Տոլստոյը։
Տոլստոյը այս գործընթացի արդյունք է անվանել ԱՄՆ դեսպանատանը կից 2500 հասարակական կազմակերպությունների առկայությունը, դրամաշնորհները, և հակառուսական հայտարարությունները։
Պետդումայի փոխնախագահը հորդորել է «Երեւանին չկրկնել հետխորհրդային երկրների սխալները, որոնք փորձում էին ամեն ինչ գնել միաժամանակ Ռուսաստանից եւ Եվրոպայից»։
«Ղարաբաղյան վերջին պատերազմի ժամանակ Հայաստանի խորհրդարանի պատգամավորները բառացիորեն ամեն շաբաթ գալիս էին իմ աշխատասենյակ ու ասում. «Խնդրում եմ զանգեք, ասեք, մի բան արեք, դիմեք Ռուսաստանի նախագահին, դադարեցրեք պատերազմը»։ Այսօր այդ պատգամավորներն արդեն անհետացել են, չկան»,- ընդգծել է Տոլստոյը։