Հետևեք մեզ։

18 համարի երթուղու ավտոբուսի վարորդի ինքնագացողությունը վատացել է. վթարի է ենթարկվել տասը մեքենա. Shamshyan.com

16:45, 15 դեկտեմբեր 2023
18 համարի երթուղու ավտոբուսի վարորդի  ինքնագացողությունը վատացել է. վթարի է ենթարկվել տասը մեքենա. Shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 18 երթուղին սպասարկող Zhong Tong մակնիշի ավտոբուսը Կորյունի փողոցում բախվել է Toyota Land Cruiser, Toyota Camry, Suzuki, Nissan Tida, BMW, Nissan March, Toyota, Chevrolet, Nissan և Hyundai մակնիշի ավտոմեքենաներին:

 

Ինչպես  հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոբուսի վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգոնւթյան բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց: