ԵՄ առաջնորդների միջև Ուկրաինայի՝ դաշինքին միանալու հարցով քննարկումներից մոտ երեք ժամ անց Գերմանիայի կանցլեր Շոլցը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին առաջարկել է դրսում սուրճ խմել:
Politico-ի հաղորդմամբ՝ Շոլցն ասել է, որ եթե Օրբանն իսկապես պատրաստ չէ համաձայնել Կիևի հետ բանակցությունների մեկնարկին, ապա պետք է մտածի սենյակից կարճ ժամանակով հեռանալու մասին:
Շոլցն իր այդ խոսքն ուղղել է Հունգարիայի ղեկավարին ԵՄ գործընկերների առջև, որոնք հավաքվել էին բանակցությունների սեղանի շուրջ:
Ըստ աղբյուրի՝ անսովոր է այն միտքը, որ ԵՄ երկրներից մեկի ղեկավարը պետք է լքի սենյակը, որ մյուսները պայմանավորվեն։