Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է խոսել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, եթե ՌԴ ղեկավարը նման ցանկություն հայտնի, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Իհարկե, ես կպատասխանեմ եթե Պուտինը զանգի», - ուրբաթ օրը France 24-ին տված հարցազրույցում ասել է Մակրոնը։ «Ես ինքս զանգահարելու պատճառ չունեմ։ Կա ուկրաինական հակամարտություն։ Հուսով եմ, որ կգա բանակցությունների ժամաակը Ուկրաինայի շուրջ, բայց եթե նա ինձ զանգի ինչ-որ բան առաջարկելու համար, ես կպատասխանեմ, քանի որ Ֆրանսիան միշտ եղել է միջնորդ երկիր»: