Ոչ մի բացահայտում չկա, մենք ոչ մի բանի չենք սպասում, իրականությունն ենք ուզում պարզվի. Հիմնավոր ոչ մի բան չգիտենք, ինչ առաջին օրն իմացել ենք, հիմա էլ նույնը գիտենք: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց կացարանի հրդեհի գործող զոհված զինծառայողներից մեկի հարազատը:
Նա համոզված է, որ քննությունն օբյեկտիվ չի ընթանում. «Տուժողը ոչ թե չի հիշում, այլ իրեն ինչ թելադրում են, նա էլ ասում է: Դա կարող են հիմնավորել իր աշխատանքի վայրում, իր ուսանողական կենտրոնում: Եթե մի մարդ չի հիշում, ինչքան ուզում է՝ բարի լինի, նրան ոչ մի տեղ գործի չեն վերցնի: Այսինքն ինքը ամեն ինչ էլ լավ հիշում է, ուղղակի ինչ ասում են, դա էլ կրկնում է:
Տուժողն ասում է՝ իրենք իմ մոտիկ ընկերներն են եղել, բայց այսօր իրեն այնպես է պահում, որ մյուսներին թող դաս լինի, որ մտծեն՝ արժի՞ նրա հետ ընկերություն անել, թե չարժի: Ինքը տղաների հետ քնել, արթնացել է, ասել է՝ իմ մոտիկ ընկերներն են, ու այսօր տեսնում ենք՝ ինչ է կատարվում: Հաստատ իրենից շատ բան է կախված, կարա խոսա»,-ասաց զոհվածի հայրը:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն: