Հետևեք մեզ։

Փաշինյանն այսօր ծանոթացել է «Հյուսիս-հարավ» ծրագրի Աշտարակ-Թալին ճանապարհատվածի շինաշխատանքներին (լուսանկարներ)

19:44, 15 դեկտեմբեր 2023
Փաշինյանն այսօր ծանոթացել է «Հյուսիս-հարավ» ծրագրի Աշտարակ-Թալին ճանապարհատվածի շինաշխատանքներին (լուսանկարներ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Արագածոտնի մարզ և ծանոթացել Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Հյուսիս-հարավ» ծրագրի՝ Աշտարակ-Թալին 34 կմ ճանապարհատվածի շինարարական աշխատանքներին:

Ծրագրի շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել է ընթացիկ տարվա նոյեմբերի 13-ին։ Պատվիրատուի հանձնարարությամբ աշխատանքները սկսել են Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի՝ Ներքին Բազմաբերդ համայնքի մերձակայքից մինչև Թալին համայնք ընկած հատվածում։ Աշխատանքների արդյունավետ կազմակերպման շնորհիվ կարճ ժամանակահատվածում վերոնշյալ մոտ 10 կմ հատվածում ամբողջությամբ իրականացվել են հողային պաստառի նախապատրաստման և ավազակոպճային ենթահիմքի տեղադրման, երկաթբետոնե ջրթող խողովակների տեղադրման, ինչպես նաև մոտ 1 կմ հատվածի երկշերտ ասֆալտապատման աշխատանքները: Ավարտին են մոտենում նշված հատվածի գծանշման և կահավորման աշխատանքները: Արդյունքում, նշված մոտ 10 կմ հատվածում, երթևեկությունը կտեղափոխվի միակողմանի։