Եվրահանձնաժողովը առաջիկա օրերին Ուկրաինային կհատկացնի ևս 1,5 միլիարդ եվրո՝ գործող համաձայնագրերի շրջանակներում, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով՝ այդ միջոցները Կիևին թույլ կտան ստեղծել ֆինանսական բարձ 2024 թվականի սկզբին՝ մինչև հիմնական միջոցների բաշխումը 50 միլիարդ եվրոյի փաթեթից։
Ինչպես արդեն հայտնի է, ԵՄ իշխանությունները հույս ունեն համաձայնության գալ այս հարցի շուրջ տարեսկզբին կայանալիք գագաթնաժողովում։ Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքով՝ հանդիպումը կարող է կայանալ հունվարի վերջին՝ փետրվարի սկզբին, սակայն ստույգ ժամկետը դեռ հայտնի չէ։