ԱՄՆ-ը գիտի, որ Ուկրաինան չի կարող հաղթել հակամարտությունում. այս մասին NBC News-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա ընդգծել է, որ նույնիսկ Արևմուտքի աջակցությամբ Ուկրաինան չի կարող համեմատվել Ռուսաստանի Դաշնության ներուժի հետ, Կիևի դիմադրությունն անօգուտ է։
«Նույնիսկ եթե Արևմուտքի աջակցությունը շարունակվի, Ուկրաինան երբեք չի կարողանա համեմատվել Ռուսաստանի ռազմական և տնտեսական ներուժի հետ», - հեռուստաալիքը մեջբերում է Պեսկովի խոսքերը:
Նրա խոսքով, դա դարձնում է «դիմադրությունն անօգուտ»։
Դեկտեմբերի 13-ին Պեսկովը հայտարարություն է արել Ուկրաինայի զինված ուժերի դիրքերը կորցնելու մասին։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Վաշինգտոնը սկսում է գիտակցել Ուկրաինայի իշխանությունների խաբեությունը, որը մարտի դաշտում 100 մլրդ դոլարով հաղթանակ խոստացավ, ամերիկացիներն իրենց հերթին անհանգստացած են, թե ուր են գնացել իրենց փողերը։