Հետևեք մեզ։

Աղբատար մեքենայի վարորդը փորձել է կասկածելի զանգվածներ և արգելված իրեր փոխանցել «Սևան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներին

20:33, 15 դեկտեմբեր 2023
Աղբատար մեքենայի վարորդը փորձել է կասկածելի զանգվածներ և արգելված իրեր փոխանցել «Սևան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներին

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկություններ էին ձեռք բերել հիմնարկում պատիժ կրող դատապարտյալներին թմրամիջոցների և արգելված իրերի հնարավոր փոխանցման մասին։

Օպերատիվ տեղեկությունների իրացմամբ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։45-ի սահմաններում,  համապատասխան վայրում դարանակալած ծառայողները նկատել են, որ աղբահեռացման նպատակով հիմնարկ մուտք գործած աղբատար մեքենայի վարորդ ԱՊ-ն մոտեցել է մասնաշենքերից մեկի մոտ տեղադրված մետաղյա աղբամաններին և ձեռքին առկա պոլիէթիլենային տոպրակը թաքցրել դրանցից մեկի մոտ։

Ծառայողներն անմիջապես առգրավել են տոպրակը։ Զննությամբ պարզվել է, որ տոպրակում առկա են եղել երկու առանձնացված փաթեթներ, որոնցից մեկում հայտնաբերվել են էլեկտրական ծխամորճ, 3 բջջային հեռախոս, ականջակալներ, լիցքավորման սարքեր և բջջային հեռախոսի այլ պարագաներ։

Երկրորդ փաթեթում առկա են եղել ընդհանուր 34,2 գրամ քաշով դեղնականաչավուն, չոր զանգվածներ, ինչպես նաև ապակյա սրվակ՝ դեղնավուն հեղուկ զանգվածով։

ԱՊ-ն հայտարարել է, որ նշված տոպրակը գումարի դիմաց համաձայնել է թողնել հիմնարկի բնակելու գոտում։ Վերջինս ձերբակալվել է «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից և հայտնաբերվածների հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն: 

Վերլուծական