Հետևեք մեզ։

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Վրաստանի ընտրանուն

21:47, 15 դեկտեմբեր 2023
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Վրաստանի ընտրանուն

Դեկտեմբերի 15-ին Երևանում կայացավ ՖԻՖԱ Ֆուտզալի Աշխարհի 2024 թ. առաջնության էլիտ ռաունդի Հայաստան-Վրաստան հանդիպումը: Մեր ընտրանին հաղթեց մրցակցին 3:1 հաշվով:

Հայաստան - Վրաստան՝ 3:1 (1:1)
Երևան, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
Գոլերը՝ Մաշումյան, 5'45'', Սանոսյան, 25'43'', Ռոդրիգինյո, 38'09'' (Հայաստան), Ղավթաձե, 8'47'' (Վրաստան)  

Հայաստան
3. Լուան Մյուլլեր, 7. Վլադիմիր Սանոսյան (ա), 12. Ֆելիպե Պարադինսկի, 13. Արթուր Մելքոնյան, 23. Ռոդրիգինյո
Պահեստայիններ՝ 15. Ալբերտ Աղաջանով, 6. Նիկիտա Խրոմիխ, 8. Դենիս Նևեդրով, 9.Ռաֆիկ Մելիքյան, 10. Ժոաո Գիլյերմե Կառվալյո, 11. Գարեգին Մաշումյան, 16. Լուկաս Ռոզենսկի, 17. Ժուլիո Զանոտտո, 21. Գևորգ Մնացականյան
Գլխավոր մարզիչ՝ Ռուբեն Նազարեթյան

Վրաստան
1. Զվիադ Կապուտաձե, 3. Չիմբա, 5. Գիորգի Ղավթաձե, 9. Իրակլի Տոդուա, 14. Բրունո Գոմես
Պահեստայիններ՝ 12. Թոռնիկե Բուկիա, 4. Գիորգի Չիմակաձե, 6. Բեկա Բեկաուրի, 7.Շոթա Տոֆուրիա, 8. Վախթանգ Կեկելիա, 10. Ռոնինյո, 11. Վախթանգի Ջվարաշվիլի, 17.Արչիլ Սեբիսկվերաձե, 20. Բրունո Պետրի Բրանկո
Գլխավոր մարզիչ՝ Ավթանդիլ Ասատիանի