Հետևեք մեզ։

Ծնողների անունից շնորհակալություն եմ ուզում հայտնել Ձեզ, շնորհավոր Ձեր Ամանորը․ Բաքվից վերադարձած գերիների հարազատը՝ Փաշինյանին (լուսանկարներ, տեսանյութ)

22:10, 15 դեկտեմբեր 2023
Ծնողների անունից շնորհակալություն եմ ուզում հայտնել Ձեզ, շնորհավոր Ձեր Ամանորը․ Բաքվից վերադարձած գերիների հարազատը՝ Փաշինյանին (լուսանկարներ, տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր հանդիպում է ունեցել օրերս Հայաստան վերադարձած շիրակցի գերիների հարազատների հետ: Հայտնում են վարչապետի աշխատակազմից:

Կառավարության ղեկավարն իր խոսքում նշել է, որ այս երեք տարիների ընթացքում ամեն հնարավոր բան արվել է գերիների վերադարձի համար:  «Չնայած պարզ է, որ բոլորս էլ անհամբեր էինք օր առաջ տեսնել նրանց վերադարձը, բայց շնորհակալություն եմ հայտնում ձեզ համբերատարության համար, որովհետև դա շատ կարևոր էր: Մարդկայնորեն շատ բարձր եմ գնահատում ձեր համբերատարությունը»,-ասել է վարչապետը և հավելել, որ ամեն բան պետք է արվի, որպեսզի մեր եղբայրները վերադառնան բնականոն կյանքի:

Գերիների հարազատները շնորհակալական խոսքեր են հղել վարչապետին և կառավարությանը գործադրած ջանքերի համար: