Հրաձգություն է տեղի ունեցել ամերիկյան Լոս Անջելես քաղաքում առևտրի կենտրոններից մեկի մոտ, մեկ մարդ մահացել է, չորսը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է քաղաքային ոստիկանությունը։
Ոստիկանության տվյալներով՝ հրաձգությունը տեղի է ունեցել ուրբաթ կեսօրին՝ առևտրի կենտրոնի մոտ գտնվող Էլ Սեգունդո բուլվարում։
«Դեպքի վայր ժամանելուն պես ոստիկանները հայտնաբերել են տուժողին՝ 32-ամյա սևամորթ տղամարդու, ով հրազենային վնասվածք էր ստացել: Տղամարդուն տեղափոխել են տեղի հիվանդանոց, որտեղ նա մահացել է»,- ասվում է ոստիկանության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
40-ից 50 տարեկան չորս սևամորթ տղամարդ նույնպես հրազենային վնասվածքներ են ստացել, ասվում է հաղորդագրության մեջ։
Ոստիկանությունը շարունակում է հանցագործության շարժառիթների հետաքննությունը և կասկածյալի որոնումը։