Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանի նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան:
ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է, որ դատարանի որոշմամբ միջնորդությունը բավարարվել է:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը դատավոր Տիգրան Փոլադյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար, Փոլադյանը ձերբակալվել էր։