Հետևեք մեզ։

Ադրբեջանի նախագահի աթոռի համար 3 նոր թեկնածու է առաջադրվել

13:05, 16 դեկտեմբեր 2023
Ադրբեջանի նախագահի աթոռի համար 3 նոր թեկնածու է առաջադրվել

Ադրբեջանի նախագահի աթոռի համար նոր թեկնածու է առաջադրվել։ Նա Միլլի մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան է։ Մուստաֆան տեղեկացրել է, որ որոշումն ընդունվել է այսօր, առաջիկա օրերին փաստաթղթերը կներկայացվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

 

Նշենք, որ Մուստաֆայի դեմ մահափորձ էր կազմակերպվել ամիսներ առաջ։ Պետական անվտանգության ծառայությունը տեղի ունեցածն ահաբեկչություն էր որակել, արտգործնախարարությունն էլ հայտարարել էր, թե մահափորձի հետքերը տանում են դեպի Իրան:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են ևս 2 թեկնածուի մասին։ Առաջինը «ՌԵԱԼ» կուսակցության ղեկավար Իլգար Մամեդովն է, մյուսը՝ «Համաադրբեջանական ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Կուդրաթ Հասանգուլիևը։



Նշենք, որ ավելի վաղ պաշտոնապես ներկայացվել է նաև գործող նախագահ Իլհամ Ալիևի թեկնածությունը։ Սոցիալական հետազոտությունների կենտրոնի վարչության նախագահ, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Զահիդ Օրուջը ևս հայտարարել է առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու որոշման մասին:

Նշենք, որ Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի փետրվարի 7-ին։