86 տարեկան հասակում մահացել է Քուվեյթի էմիր Նավաֆ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր ալ-Սաբահը։ «Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Էմիրության գործերի նախարար Մուհամեդ Աբդուլլահ ալ-Մուբարաք ալ-Սաբահը։
«Մենք սգում ենք Էմիր Նավաֆ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր ալ-Սաբահի մահը, նա մահացավ շաբաթ օրը»,- ասել է նախարարը:
Նոյեմբերի վերջին հաղորդվել էր, որ էմիրը հոսպիտալացվել է առողջական խնդիրների պատճառով։
Նաուաֆ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր ալ-Սաբահը ծնվել է 1937 թվականի հունիսի 25-ին Քուվեյթում։ Նա Քուվեյթի տասներորդ էմիր Ահմեդ I-ի շեյխ Ահմեդ ալ-Սաբահի վեցերորդ որդին է, ով թագավորել է 1921-1950 թվականներին։ Նա Քուվեյթի գահը զբաղեցրել է 2020 թվականի սեպտեմբերից՝ իր խորթ եղբոր՝ Սաբահ IV-ի մահից հետո։