Նաիրի ԲԿ խոսնակ Աննա Ղազարյանը տեղեկացնում է, որ երգիչ Արա Մարտիրոսյանը «Նաիրի» ԲԿ է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում:
«Հարգելի՛ գործընկերներ, ցանկանում ենք տեղեկանցնել, որ երեկ`դեկտեմբերի 15-ի, ժամը 16:20-ին սուր, սիրտ-անոթային և շնչառական անբավարարությամբ, ծայրահեղ ծանր վիճակում «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել երգիչ Արա Մարտիրոսյանը:
Ցուցաբերվել է համապատասխան օգնություն, ժամեր շարունակ բժիշկները պայքարել են արտիստի կյանքը փրկելու համար, սակայն, ցավոք, գրանցվել է սրտի կանգ:
Ցանկանում ենք տեղեկացնել նաև, որ Արա Մարտիրոսյանն ունեցել ուղեկցվող հիվանդություններ, որոնք ենթակա չեն հրապարակման: «Նաիրի» բժշկական կենտրոնի ողջ անձնակազմն իր ցավակցությունն է հայտնում արտիստի հարազատներին, ընկերներին և երկրպագուներին», - նշված է հաղորդագրությունում: