«Ռոսատոմը» կարող է սկսել Երևանի նախկին «Նաիրիտ» քիմիական գործարանի տարածքի ռեկուլտիվացիայի աշխատանքները` հենց հայկական կողմը համապատասխան ցանկություն հայտնի, նախնական հայեցակարգն արդեն հանձնվել է Հայաստանի իշխանություններին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է «Ռոսատոմի» բնապահպանության ոլորտի պետական և ճյուղային ծրագրերի իրականացման գծով տնօրեն Անդրեյ Լեբեդևը։
«Հայկական կողմի խնդրանքով անցած տարի մենք սկսել ենք ուսումնասիրել այս հարցը։ Երևան կատարած այցի ընթացքում «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է հանձնել արդյունքների վերաբերյալ վերլուծական զեկույցը։ Մենք հայկական կողմի հետաքրքրության դեպքում, մեր կառավարության համապատասխան հանձնարարությամբ, կզբաղվենք այդ հարցով»,- ասել է Լեբեդևը։