Բրիտանական The Telegraph թերթի փոխանցմամբ՝ Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը չեղարկել է Ուկրաինա ավտոմեքենաներ ուղարկելու ծրագիրը։ The Telegraph-ին ձեռք բերած նամակում Լոնդոնի քաղաքապետն ասել է, որ թույլ չի տա մեքենաներ ուղարկել պատերազմական գոտիներ:
Սեպտեմբերին Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն նամակով դիմել էր Խանին, որում, նշելով վերամշակման բրիտանական սխեման, նա առաջարկում էր մեքենաների մի մասը նվիրաբերել Ուկրաինային: Կլիչկոն նշել էր, որ այդ քայլը կունենա «հսկայական ներուժ», և մեքենաները կօգտագործվեն «տարբեր փրկարարական և տրանսպորտային գործառույթներում»:
Բայց այս շաբաթ Խանը պատասխան է ուղարկել Կիևի քաղաքապետին՝ ասելով, որ չի կարող նման քայլի գնալ, քանի որ Ուլեզի վերամշակման ծրագիրը պետք է օգուտ բերի լոնդոնցիներին «տնտեսական, սոցիալական և բնապահպանական տեսանկյունից»:
Բրիտանացի մի քանի քաղաքական գործիչներ, որոնք հարցազրույց են տվել The Telegraph-ին, քննադատել են Խանի դիրքորոշումը։