Արքայազն Հարրին դատարանում հայտարարել է, որ թագավորական ընտանիքը միտումնավոր իրենից թաքցրել է տեղեկությունն այն մասին, որ լրագրողները գաղտնալսում են իր հեռախոսը, որպեսզի սկանդալի մեջ չհայտնվի։
Դատական նախնական լսումները տեղի են ունենում Լոնդոնի բարձրագույն դատարանում։ Արքայազն Հարրիից բացի հայցվորների թվում ևս 6 մարդ կա՝ ներառյալ երգիչ Էլթոն Ջոնը, դերասանուհի Լիզ Հրլին և Սեյդի Ֆրոսթը։ Նրանք դատական հայց են ներկայացրել Associated Newspapers հրատարակչատան դեմ, որին պատկանում է Daily Mail տաբլոիդը։
Հայցվորները կարծում են, որ դարձել են հրատարակչության անօրինական անգործողությունների զոհը․ լրագրողները գաղտնալսել են իրենց հեռախոսազրույցները և ապօրինի տեղեկություններ հավաքել՝ մասնավոր խուզարկուների միջոցով։