Վթարի է ենթարկվել Եվլախ-Ակնա-Լաչին ճանապարհով դեպի Ստեփանակերտ Ադրբեջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի ղեկավարությանը տեղափոխող ավտոբուսը։ Ավտոբուսը բախվել է ճանապարհի եզրին գտնվող արգելապատնեշին։
Զոհվել են Ադրբեջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի նախագահ Էլխան Սամեդովը և փոխնախագահ Ասլան Շախգյալդիևը, չորս ադևբեջանցի վիրավոր է։ Նրանք Բաքվի բ-շկական կենտրոններում են։
Նշվում է, որ ԱՊՖԼ-ի ղեկավարությունն ուղևորվում էր Ստեփանակերտ, որտեղ դեկտեմբերի 21-ին պետք է տեղի ունենա Ադրբեջանի գավաթի 1/8 եզրափակիչի հանդիպումը: