Ամերիկայում 37-ամյա կինը որովայնի ցավերով դիմել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները հայտնաբերել են, որ նա արտաարգանդային հղիությունի, գրում է New England Journal of Medicine-ը։ Սովորաբար նման երեխաները, եթե նույնիսկ գոյատևում են (դեպքերի միայն 10%-ում), ծնվում են պաթոլոգիաներով, և հղիությունը շարունակելը վտանգ է ներկայացնում մոր համար։ Սակայն հետազոտությունը ցույց է տվել, որ որովայնի խոռոչում գտնվող երեխան արդեն 23 շաբաթական է և նորմալ զարգանում է։
Քանի որ պտուղը գրեթե ամբողջությամբ ձևավորված է եղել, և հղիի առողջությանը վտանգ չի սպառնացել, նրան խնդրել են սպասել մինչև հղիության 29-րդ շաբաթը։ Կնոջը ուղարկել են Ֆրանսիայի վիրաբույժների մոտ, որտեղ հաջողությամբ կեսարյան հատում են իրականացրել։ Առողջ, բայց վաղաժամ տղա երեխա է ծնվել. դա կնոջ երրորդ ծննդաբերությունն է եղել։