«Փաստինֆոյի» տեղեկություններով դեկտեմբերի 14 -ի երեկոյան Երևանում շան հարձակման հետևանքով «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ աղջիկ։ Մեր տեղեկություններով՝ շունը, որ հարձակվել է աղջկա վրա կատաղություն հիվանդությամբ է վարակված եղել։
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանն մեզ հետ զրույցում ասաց, որ երեկ աղջկա վիճակը ծանր էր գնահատվում։ «Այսօր արդեն աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է։ Ինչ վերաբերում է կատաղություն հիվանդությանն՝ այս պահին ոչինչ ասել չեմ կարող»։
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։