Հետևեք մեզ։

Հաստատում ենք հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու մեր պարտաստակամությունը․ ՌԴ փոխարտգործնախարար

14:09, 29 մարտ 2023
Հաստատում ենք հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու մեր պարտաստակամությունը․ ՌԴ փոխարտգործնախարար

ՀԱՊԿ-ը պատրաստ է իրագործել հայ-ադրբեջանական սահմանին առաքելություն տեղակայելու ծրագրերը՝ ելնելով Հայաստանի անվտանգության ապահովման շահերից:

Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ RTVI-ին տված հարցազրույցում։

«Հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ Հայաստանի անվտանգության ապահովման շահերից ելնելով հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ-ի առաքելություն տեղակայելու ծրագրերի իրագործման հետ կապված, ինչպես նաև աջակցության այլ ծրագրերի, որոնք ամրագրված են Հանրապետությանն օգնություն ցուցաբերելու մասին ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի համապատասխան որոշման նախագծում» հայտնել է ՌԴ փոխարտգործնախարարը:

Նա ընդգծել է, որ իրենք այս գործն անելու պատրաստ են ճիշտ նույն չափով, որքան Հայաստանը։