Հետևեք մեզ։

Հայկ Մարտիրոսյանը արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում նվաճել է փոխչեմպիոնի տիտղոսը (լուսանկարներ)

12:33, 17 դեկտեմբեր 2023
Հայկ Մարտիրոսյանը արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում նվաճել է փոխչեմպիոնի տիտղոսը (լուսանկարներ)

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացված արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում նվաճել է փոխչեմպիոնի տիտղոսը՝ դառնալով արծաթե մեդալակիր: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

 

Մարտիրոսյանն առաջնության ընթացքում ոչ մի պարտություն չի կրել և 11 հնարավորից վաստակել է 9 միավոր: Չեմպիոնի կոչումը 9.5 միավորով նվաճել է Սերբիան ներկայացնող գրոսմայստեր Ալեքսեյ Սարանան:

 

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, միջազգային վարպետ Էմին Օհանյանը հավաքել է 7 միավոր ու զբաղեցրել է 68-րդ տեղը։