89 տարեկանում մահացել է վրացի հայտնի կինոռեժիսոր Օթար Իոսելիանին։ Այս մասին հայտնում է Վրաստանի հանրային հեռարձակողի Առաջին ալիքը։
Իոսելիանիի մահվան մասին տեղեկությունը վրացական լրատվամիջոցներին հաստատել են կինոռեժիսորի հարազատներն ու ընկերները։
Իոսելիանին ծնվել է 1934 թվականի փետրվարին Թբիլիսիում։ 1962 թվականին նկարահանել է իր առաջին կարճամետրաժ ֆիլմը՝ «Ապրիլը»։ Նրան համաշխարհային համբավ բերեցին «Տերևաթափ», «Ապրում էր մի երգող կեռնեխ» և ««Հովվերգություն» եռերգությունը։
1980 թվականին Իոսելիանին արտագաղթել է Ֆրանսիա և այնտեղ շարունակել կինոարվեստի ուսումը։ 1992 թվականին ռեժիսորը նկարահանել է «Թիթեռների որսը» ֆիլմը, որը նրան նաև փառք և բազմաթիվ միջազգային մրցանակներ է բերել։
1980-ականներից Իոսելիանին աշխատում էր Ֆրանսիայում։ 1984 թվականին նկարահանել է «Լուսնի սիրելիները», որին շնորհվել է Վենետիկի միջազգային կինոփառատոնի Ժյուրիի հատուկ մրցանակը։ Նույն մրցանակն են նվաճել նաև նրա երկու այլ գործեր՝ «Եվ եղավ լույս»ը (1989) և «Ավազակներ, գլուխ յոթերորդ»ը (1996)։ 1999 թվականին էկրան բարձրացավ Իոսելիանիի «Մնաս բարով, տուն, սիրելի տուն» ֆիլմը, որտեղ Իոսելիանին ևս դեր ուներ։