Հետևեք մեզ։

Կատարյալ անհեթեթություն․ Պուտինը՝ Բայդենի հայտարարության մասին

17:13, 17 դեկտեմբեր 2023
Կատարյալ անհեթեթություն․ Պուտինը՝ Բայդենի հայտարարության մասին

Արևմուտքի հայտարարությունները`Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի վրա հնարավոր հարձակման մասին, մտածված է ուկրաինական ուղղությամբ սխալներն արդարացնելու համար, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Սա կատարյալ անհեթեթություն է: Կարծում եմ, որ նախագահ Բայդենը դա հասկանում է: Սա պարզապես խոսք է, որպեսզի արդարացնի իր սխալ քաղաքականությունը», - ասել է նա լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում:  Պետության ղեկավարն այսպես է մեկնաբանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունները, թե Ռուսաստանի Դաշնությունը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի վրա, եթե Պուտինին «չկանգնեցնեն Ուկրաինայում»։ 

 

Ըստ ՌԴ նախագահի՝ ԱՄՆ-ն այնքան էլ շահագրգռված չէ «Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու հարցում», ինչպես կարծում էին։ «Ես չեմ կարծում, որ դա բխում է հենց Միացյալ Նահանգների ազգային շահերից», - ասել է նա:

 

Պուտինն ասել է, որ Ռուսաստանը շահագրգռված չէ կռվել ՆԱՏՕ-ի երկրների հետ։ «Ցանկացած մեծ երկրի նախագահ, ՆԱՏՕ-ի երկրի նախագահ և առավել եւս՝ ՆԱՏՕ-ի միակ սեփականատերը, իսկ ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի տերն է, չի կարող չհասկանալ, որ Ռուսաստանը չունի ոչ աշխարհաքաղաքական, ոչ տնտեսական, ոչ ռազմական շահագրգռվածություն՝ կռվել ՆԱՏՕ-ի երկրների հետ, մենք նրանց հետ տարածքային պահանջներ չունենք, ցանկություն չկա նրանց հետ փչացնել հարաբերությունները»,- ասել է նա։